![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ինստագրամի էջում տեղեկացրել է, որ դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ.
«Իմ դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Կարծում եմ, որ այդ իմաստով նա մասնակցել է փորձարկմանը։ Առաջին ներարկումից հետո, առաջին պատվաստումից հետո, ջերմաստիճանը 38 էր, իսկ հաջորդ օրը` 37-ից մի փոքր բարձր: Երկրորդ ներարկումից` երկրորդ պատվաստումից հետո ջերմաստիճանը մի փոքր բարձրացավ և իջավ: Նա լավ է զգում»։
Հիշեցնենք, որ աշխարհում առաջին անգամ Ռուսաստանում է գրանցվել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Վլադիմիր Պուտինը նշել է. «Որքանով տեղյակ եմ, աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»:
Պետության ղեկավարը նշել է, որ պատվաստանյութը «բավականին արդյունավետ է գործում, կայուն իմունիտետ է ձևավորում», ինչպես նաև անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները:
Նախագահը նշել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները պետք է իրականացվեն բացառապես կամավորության սկզբունքով:
![]()