Քրիստինե Պեպելյանն արձագանքել է արտագաղթելու մասին լուրերին

Երեկվանից մամուլում քննարկվում է երգչուհի Քրիստինե Պեպելյանի` ԱՄՆ արտագաղթելու թեման: Այն մասին, որ երգչուհին Հայաստանում աշխատանք չունի, ինչի պատճառով որոշել է հեռանալ երկրից:

Զրույցում Քրիստինեն ասաց, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախորդ տարի, երբ ես Միացյալ Նահանգներ էի գնում, ինչո՞ւ ոչ ոքի մտքով չանցավ իմ այցը որպես արտագաղթ մեկնաբանել։

Այդ լուրը կարդացի, երբ ձայնագրման ստուդիայում իմ նոր երգն էի պատրաստում,- ասաց նա, ապա անդրադարձավ հրապարակումներին,

— Ես այս ընթացքում միշտ հասանելի եմ եղել և որևէ լրատվամիջոցի կողմից զանգ չեմ ստացել նախքան նման նյութեր հրապարակելը:

Լավ կլիներ, որ ինֆորմացիան գրելուց առաջ մարդիկ ինձ հետ խոսեին:
Եթե կան լրատվամիջոցներ, որոնք ենթադրություններով են առաջնորդվում, ոչ թե լուրջ տեղեկատվությամբ, ապա ես նրանց հրապարակած լուրերը բամբասանք եմ համարում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ