![]()
«Սպիտակի ԲԿ-ում շուրջ 25 օր տևական բուժումից հետո հաջողվել է փրկել կորոնավիրուսով վարակված ծանր թոքաբոբով հիվանդին»,- այս մասին MediaNews-ի հետ զրույցում հայտնեց Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը:
Բուժման ընթացքում բուժաշխատողների համար բավականին մեծ խնդիր է հանդիսացել հիվանդի քաշը։
Ինչպես հայտնեց բժշկուհի Սիսակյանը, հիվանդը կշռում էր մոտ 220 կգ, ինչի պատճառով անգամ վերջինիս տեղաշարժը բավականին մեծ խնդիր էր բուժաշխատողների համար։
Հիվանդի կյանքի համար շուրջ 25 օր բուժաշխատողների տևական պայքարից հետո հաջողվել է փրկել վերջինիս կյանքը։
Ինչպես հայտնեց բժշկուհի Սիսակյանը, Ռուբենն արդեն ամբողջությամբ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։
![]()
![]()