Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը գրանցվել է ՌԴ-ում. Պուտին

Աշխարհում առաջին անգամ Ռուսաստանում է գրանցվել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Վլադիմիր Պուտինը նշել է. «Որքանով տեղյակ եմ, աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»:

Պետության ղեկավարը նշել է, որ պատվաստանյութը «բավականին արդյունավետ է գործում, կայուն իմունիտետ է ձևավորում», ինչպես նաև անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները:

Նախագահը նշել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները պետք է իրականացվեն բացառապես կամավորության սկզբունքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ