Իսրայելում 1,5 միլիոն դոլարանոց պաշտպանիչ դիմակ են ստեղծել

Իսրայելցի ոսկերիչները ստեղծել են եզակի թանկարժեք բժշկական դիմակ`առավելագույն պաշտպանական աստիճանով: Արտադրանքի արժեքը մոտավորապես 1,5 միլիոն դոլար է, գրում է The Times of Israel- ը՝ վկայակոչելով Yvel ոսկերչական ընկերության դիզայներ և սեփականատեր Իսահակ Լեվիին:

Դիմակը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց և զարդարված է 3,6 հազար սև և սպիտակ ադամանդներով:

Դրա քաշը 240 գրամ է, ինչը մոտ 100 անգամ ավելին է, քան սովորական բժշկական դիմակի քաշը:

Հայտնի է, որ արտադրանքը հագեցած է բարձրորակ N99 ֆիլտրերով:

Նման դիմակ իսրայելցի ոսկերիչների մոտ պատվիրել է ԱՄՆ-ում բնակվող չինացի գործարարը: Նրա հիմնական պահանջներից մեկն այն է, որ ոսկերչական գլուխգործոցը պատրաստ լինի մինչև 2020 թվականը ավարտը, և դառնա աշխարհի ամենաթանկ նմանատիպ գործը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ