![]()
Հոլիվուդյան հանրահայտ դերասան, պրոդյուսեր,քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պապիկ է դարձել, ծնվել է նրա առաջին թոռնիկը: Հայտնի դերասանի ավագ դուստրը ՝ 30-ամյա Քեթրինը, մայրացել է:
Առայժմ նորածնի անվան ու սեռի մասին զույգը ոչինչ չի հայտնում:Քեթրին Շվարցենեգերն ու 41 -ամյա հոլիվուդյան դերասան Քրիս Փրաթն ամուսնացել են անցած տարվա ամռանը, հղիության մասին լուրերը հաստատվել էին 2020 թվականի ապրիլին:
![]()