![]()
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը և Մոսկվան միշտ համագործակցելու են: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
«Մենք միշտ համագործակցելու ենք Ռուսաստանի հետ, միշտ միասին կլինենք», – ասել է Լուկաշենկան:
Ըստ նրա՝ նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «մենք նույն նավի մեջ ենք»:
Լուկաշենկոն նաև նշել է, որ ինքը որևէ դժվարություն չի ունեցել այն հարցին պատասխանելիս, թե որտեղ է կատարելու առաջին այցն ընտրություններից հետո:
![]()