«Գիշերն ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակում է տեղի ունեցել»․ Դավիթ Տոնոյան

Գիշերն ադրբեջանցիների կողմից մեր հայրենակիցների վրա հարձակում է տեղի ունեցել Շչերբինկա քաղաքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի միավորված  հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ միայն այդ դեպքն է հաստատված, բայց կան տեղեկություններ նաեւ այլ հարձակումների մասին։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին հարաբերական հանգիստ է,  Ռուսաստանի իրավապահները լուրջ քայլեր են ձեռնարկում՝ իրավիճակը վերահսկելու համար և կարելի է ասել, որ վերահսկում են։ Նրա խոսքով՝ կան ձերբակալվածներ և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի շրջանում։

Անդրադառնալով ՌԴ-ում ապրող հայերի անվտանգության ապահովման խնդրին՝  Տոնոյանն ասաց, որ և՛ իրավապահներ մարմինների, և՛ համայնքի կողմից, և՛ քաղաքացիների կողմից արվում է ամենը՝ անվտանգությունն ապահովելու համար։

Նրա գնահատմամբ՝ իրավիճակն ամբողջությամբ կառավարվում է։

Աղբյուր` Փաստինֆո

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ