![]()
Մաղթում եմ, որ մեր սահմաններում, մեր ամբողջ սահմանագծի երկայնքով մեր հայրենիքի դարպասներում՝ Տավուշում, Արցախում, բոլոր սահմանային կետերում միայն և միայն խաղաղություն տիրի, որպեսզի մենք կարողանանք անցնել մեր բնականոն, խաղաղ, ներդաշնակ, զարգացող, արարող կյանքին:
Բայց միաժամանակ մենք երբևէ խաղաղություն չենք մուրալու, խնդրելու որևէ մեկից, այլ միայն պարտադրելո՛ւ ենք: Նաև հենց իր՝ հակառակորդի համար, հենց նրանց կյանքերի համար ենք խաղաղություն պարտադրելու: Որ ի վերջո հասկանան՝ զենքով և ռազմական ճանապարհով որևէ հարց չեն կարող լուծել. բացառվում է: Այլընտրանքը միայն բանակցությունը, խաղաղ ու խելամիտ քննարկումն է:
Վերջում կուզենամ մեծ հպարտությամբ ու սիրով ասել՝ կեցցե՜ մեր Հայոց բանակը՝ անկոտրում, անսասան, նվիրյալ բանակը, քաջերի արյունով ծնված, դաժան տառապանքների ճանապարհին ծնված, բոլորիս համար այսօր վստահության աբյուր մեր Հայոց բանակը, երկրի, ժողովրդի կյանքը պահպանող և ծանրագույն խնդիրներ լուծող բանակը: Ուզում եմ շեշտել. Հայաստանի Հանրապետության սահմանը ամբողջ քաղաքակիրթ մարդկության, քրիստոնյա Եվրոպայի սահմանն է:
Մաղթում եմ և ցանկանում, որ մեր քայլերը լինեն հատու, հուժկու, արժանապատիվ, որպեսզի կարողանանք ցանկալի ու բաղձալի խաղաղությունը տևական ժամանակով նվաճել:
Թող Աստված օրհնի մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր քաջարի բանակը:
![]()
![]()