Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 4762 կազմակերպության գործունեություն

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 24-ի դրությամբ կայացվել է 4762 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Հուլիսի 24-ի դրությամբ իրականացվել է 57488 ստուգում, որից միայն 626-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ