Մարգոն ոչ թե Կրեմլի, այլ Հայաստանի նախկին իշխանությունների խոսափողն է,իսկ դա հաստատ ձրի չի անում․․․

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ձեր բարի երեկոն շաքարով․․․ ըըը Մարգոյով կտրեմ։

Թերևս ճիշտ է ժողովրդական խոսքը, որ վիրավորված կնոջը վրեժը կործանիչ է, բայց այս դեպքում Մարգոն շարունակում է իրեն հասցնել այդ կործանիչ հարվածները․ նա հպարտությամբ ազդարարել է, որ իր ինքնախայտառակիչ նամակին միացել է նաև Ռուբեն Թաթուլյանը, նույն ինքը՝ Ռոբսոնը, որին Հայաստանի նախկին իշխանությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի խորհրդականի պաշտոն էին տվել՝ դիվանագիտական անձնագրով ու աշխատավարձով, նրան ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը պատկանող և դիվանագիտական համարներով ծառայողական ավոմեքենա կցել, իսկ Ռուբեն Թաթուլյանն էլ հայտնվել էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ «օրենքով գողերին» նյութական աջակցություն ցուցաբերելու համար (https://hetq.am/hy/article/84809

Այս տեմպերը հաշվի առնելով մնում է, որ Մարգոն ապահովի Յապոնչիկի ստորագրությունը /անկեղծ ասած չգիտեմ էլ՝ կենդանի է, թե ոչ, բայց դա կարևոր չէ/։

Ինձ թվում է՝ սա ևս հերթական ապացույցներից մեկն է, որ Մարգոն ոչ թե Կրեմլի, այլ Հայաստանի նախկին իշխանությունների խոսափողն է։ Իսկ դա հաստատ ձրի չի անում․․․ Նա այդքան հիմար չէ։

Ձեր բարի երեկոն շաքարով․․․ ըըը Մարգոյով կտրեմ։ Թերևս ճիշտ է ժողովրդական խոսքը, որ վիրավորված կնոջը վրեժը կործանիչ է,…

Posted by Styopa Safaryan on Saturday, 25 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ