«Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է»․ Էդուարդ Աղաջանյանը՝ օրենքի նախագծի մասին

Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդա Աղաջանյանը։

«Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:

Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի📉 կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ📈: Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»,- գրել է Էդուարդ Աղաջանյանը:

Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է:Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ…

Posted by Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան on Saturday, 25 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ