Գյումրիի փողոցներն ու թաղամասերը հորդառատ անձրևների հետևանքով դարձյալ ջրածածկ են եղել

Գյումրիի փողոցներն ու թաղամասերը երեկ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով կրկին ջրածածկ են եղել սելավաջրերով։ Տուժել են ցածրադիր հատվածներում գտնվող  թաղամասերն ու առանձնատները։

Հարակից փողոցներից գետակի նմանվող հեղեղաջրերը մեծ ուժգնությամբ հոսել են դեպի Աբովյան փողոցի նրբանցքներ՝ լցվելով ձորակում գտնվող տներն ու նկուղները։

Բնակիչները ջրի հոսքը նվազեցնելու համար իրենց ուժերով ավազե պարկերից ու տարբեր առարկաներից բարիկադներ են կառուցել, բայց  վնասներից խուսափել հնարավոր չի եղել։

Նույն վիճակում են նաև Իսահակյան փողոցի բնակիչները։ Հեղեղը քշել-տարել է շուրջ 300 մետր երկարություն ունեցող փողոցի կոպճային ծածկը: Այսօր առավոտյան բնակիչները մի քանի պետհամարանիշ են գտել ցեխաշերտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ