Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցվել է քրգործ

Վայոց Ձորի մարզում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով հարուցվել է քրեական  գործ, հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Վաոց ձորի մարզում Կապանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայի և Toyota Camry ավտոմեքենայի մասնակությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Վթարի հետևանքով 9 վիրավորներից 3-ը տեղափոխվել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի:

Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել էին շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ի

Վթարի հետևանքով 8 վիրավորներից 3- ը տեղափոխվել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ