![]()
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
«Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում վաղ առավոտյան ՌԴ իրավապահները հատուկ գործողություններ են սկսել հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր Մոսկվայում քաոսային իրավիճակ է ստեղծվել. Ադրբեջանցիները հարձակվել են միայնակ հայերի վրա:
Հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգաններն իրենց մայրենի լեզվով խոսելով, ծեծում հայերին, որոնք նրանց դեմ առ դեմ էին հայտնվել միայնակ:
Posted by Дмитрий Медведев on Sunday, 7 June 2020
![]()