Փոփոխություններ COVID-19-ով ինքնամեկուսացվածների քարտեզում. այժմ հասանելի են պացիենտի հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը

COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

«Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ մասնավորապես, սեղմելով դեպքի վրա, կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:

Առաջարկվում է նաև ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:

Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 153814 թեստավորում:

Ներբեռնել հավելվածը`
https://mob.armed.am/gpdR

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ