Հրդեհ Դավիթաշեն 4-րդ թաղամասում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 24-ին, ժամը 11։05-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 27 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։21-ին, մարվել՝ 11։39-ին: Այրվել են խոհանոցը (15 քմ) կից կառույցի հետ և սառնարանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ