![]()
Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Հովհաննես Առաքելյանի վարած Nissan մակնիշի և 57-ամյա Կարեն Վարդանյանի վարած «Ջինբել» մակնիշի «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռոմ հաշվառված շտապօգնության ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան կանչով դեպքի վայր մեկնելիս է եղել։
![]()
![]()