Պապիկյանը հետևել է Հարթավան-Քուչակ ճանապարհին իրականացվող աշխատանքներին

Հարթավան-Քուչակ ճանապարհին իրականացվող աշխատանքներին հետևել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ Պապիկյանն դիմել էր կոչով, որում մասնավորապես ասվում էր․

Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,
Ավանդապես հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր։ Շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին և բոլոր աշխատակիցներին:
Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ #հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:

Այս ճյուղի կարևորությունն ու նշանակությունը հատկապես ցայտուն երևաց կորոնավիրուսյան համավարակի պայմաններում, երբ բնագավառը ցուցաբերեց բացառիկ կենսական տոկունություն։ Պետությունն էլ իր հերթին ամեն քայլ ձեռնարկեց այդ ընկերությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Հարգելի’ մասնագետներ,

Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, եզակի կարողություններ և նվիրում։ Շնորհիվ ձեր պատասխանատվության ու գիտելիքների, դուք պահպանում եք Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու ապահովում կայուն զարգացում։ Մեր հանրապետության համար օրակարգային է ոլորտի արդիականացումը, գրագետ ու ռացիոնալ շահագործումը, ինչին ուղղված փոփոխությունները արդեն նախաձեռնվել են և կշարունակեն իրականացվել։ Իսկ այդ գործն անհնար է առանց Ձեզ։
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հարթավան — Քուչակ ճանապարհ. միջին նորոգմա աշխատանքներ

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Friday, 24 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ