Վարչապետ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541- Ն որոշման 1-ին կետի հիման վրա՝

1. Հաստատել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի N ՀՕ-267-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնումը սկսելու համար

Առաջարկը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարն առաջարկեց նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, «որը նաև բարոյական կարևոր դեր կունենա մինչ ամբողջական գնահատման ավարտը»,- նշեց Պապիկյանը:

Վարչաեպտ էլ նշեց, որ այս փուլում գումար են հատկացնելու, որպեսզի ախատանքները սկսվեն, հետո արդեն կգնահատեն վնասների իրական չափը:

Նաև ասաց, որ սահմանային գյուղերում պետք է հայեցակարգային փոփոխություններ կատարվեն: «Սահմանապահ գյուղերը պետք է ոչ միայն վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ գյուղերի զարգացման կոնկրետ ռազմավարւթյուն: Այդ սահմանապահ գյուղերով ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ՝ սկսվում:

Ինչպես ընդունված է ասել՝ սահմանային անցագրային կետերից է սկսվում երկրից առաջին տպավորությունը, նույնը պետք է ասենք մեր սահմանային գյուղերի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ