ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները


ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում այսօր՝ հուլիսի 21-ին ներկայացվեցին վերջին օրերին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները (ֆոտոռեպորտաժ):

Հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ները հայկական կողմը խոցել է հուլիսյան իրադարձությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

Հուլիսի 17-ից սկսած հարաբերական հանգիստ վիճակը պահպանվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ