![]()
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ հանդիպման ժամանակ իր գրանցած գոլը նվիրել է Հայաստանին:
Նախօրեին Իտալիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում տեղի է ունեցել «Ռոմայի» հանդիպումն ընդդեմ Միլանի «Ինտերի»։
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղի 57-րդ րոպեին գրավեց «Ինտերի» դարպասը: Չնայած իտալական ակումբը մոտ էր հաղթանակին, սակայն խաղն ավարվեց ոչ ոքի՝ 2։2։
«Նախօրեն մեր թիմն ունեցավ մեծ խաղ և մեծ ջանք ցուցաբերեց: Իհարկե, մենք ավելիին էինք արժանի, սակայն չենք հուսահատվում և սպասում ենք գալիք հանդիպումների»,- գրել է Մխիթարյանը Instagram-ում՝ «Ինտերի» հետ հանդիպումից մեկ այլ լուսանկարին կից:
Այսօր Մխիթարյանն իր Instagram-ի story-ում կիսվել է գոլային փոխանցման լուսանկարով և գոլը նվիրել Հայաստանին:
«Իմ գոլը՝ իմ երկրի համար»,- նշել է նա հրապարակմանը կից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանը գրառում էր կատարել իր սոցիալական ցանցի էջում՝ իր զորակցությունը հայտնելով Հայաստանի քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը: -0-
![]()