Բաքվից Թբիլիս տանող ուղու վրա ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները մեր թիրախի տակ են, այդ թվում գազամուղն ու նավթամուղը։

Սոցիալական ցանցի օգտատերը լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

Էսքանը մերն ա։ Բաքվից Թբիլիս տանող ուղու վրա ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները մեր թիրախի տակ են, այդ թվում գազամուղն ու նավթամուղը։

Այս մասին անգամ հրապարակում էր արել հայտնի ադրբեջանական կայքը, որտեղ ասվում էր.

«Շատերի համար զարմանալի է այն, որ վերջին ռազմական գործողությունները տեղի չեն ունենում Լեռնային Ղարաբաղում, այլ կատարվում է ուղղակիորեն հայ-ադրբեջանական սահմանին : Այստեղ գտնվում են Ադրբեջանի ամենամեծ ռազմավարական նշանակության օբյեկտները: Այստեղ ջրամբարների մի ամբողջ կասկադ է, որն ամենամեծն է Ադրբեջանում, Մինգեչաուրի ջրամաբարը։ Այստեղ է Ադրբեջանի ամենամեծ ջերմային էլեկտրակայանը:

Ահա Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները համաշխարհային շուկա բերելու ամբողջ ենթակառուցվածքը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերը, Հարավային գազային միջանցքը, Բաքու-Սուպսան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի մայրուղին:

Ցանկացած հարված այս օբյեկտներին կարող է մեծ իրարանցում առաջացնել ոչ միայն տարածաշրջանային մասշտաբով»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ