«Նրանք կրակում են, մերոնք ամուսնանում»․նախարարը՝ Մովսեսում տեղի ունեցած հարսանիքի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է Մովսեսում կայացած հարսանիքի նկարները․ «Նրանք կրակում են, մերոնք ամուսնանում»։

Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել էր․

«Տավուշում ապրում է արժանապատիվ հասարակություն, արժանապատիվ բնակչություն, որեւէ մեկին մենք թույլ չենք տա ոտնահարել մեր արժանապատվությունը իրենց չնչին դիվիդենտների պատճառով: Ես նորից կոչ եմ անում` պահենք այս կանոնը:

Պետությունը, Կառավարությունը կանգնած է մեր բնակչության թիկունքին եւ համոզված եղեք, որ մենք հավուր պատշաճի ի վիճակի ենք լուծել մեր առջեւ կանգնած խնդիրները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ