![]()
Ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենց մաչո ներկայացրած «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները այժմ ԱԺ-ում գլուխները կախ լսում ու հետևում են, թե ինչպես է ՔՊ-ն իրենց թիմակցին՝ Էդգար Ղազարյանին, սրիկա անվանում և չեն համարձակվում տեղից որևէ ծպտուն հանել։
Փաստորեն «ուժեղների» «մաչո»-ն մնացել է քարոզարշավի պաստառների վրա։
Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։
Էդգար Ղազարյանը ամբիոնից վիրավորական արտահայտություն է թույլ տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հասցեին:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը քննադատել է Էդգար Ղազարյանի պահվածքը և նշել, որ նա պետք է ներողություն խնդրի իր այդ պահվածքի համար։
«Էդգար Ղազարյանը պետք է գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»,- ասել է նա՝ դիմելով խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։
Նա նաև հավելել է, որ քանդման եզրին է նաև Էդգար Ղազարյանի՝ դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։
Սակայն մինչ օրս Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրել:
![]()