Մասիվցի պապիկը գտել և վերադարձրել է գետնին ընկած դրամապանակը

Օրեր առաջ «Մասիս տեղեկատու» կայքը տեղեկացրել էր, որ կորել է դրամապանակ: Այդ նույն օրը մի անծանոթ Պապիկ գտել էր դրամապանակը, որում առկա էին բանկային քարտեր և մոտ 150.000 դրամի գումար:

Տեսնելով քարտեր՝  Պապիկը (որի մասին տեղեկություն չունենք, միայն գիտենք որ բնակվում է առաջին շենքում) դրսևորել է բարձր մարդկային արժանապատվություն և գնացել է բանկ, որպեսզի բանկային քարտի օգնությամբ գտնեն դրմապանակի տիրոջը:

Բանկի աշխատողները պարզել են դրամապանակի տիրոջ ինքնությունը և վերադարձրել այն ողջ պարունակությամբ:

Տիկինը խոստովանում է որ, «այնքան չէր ուրախացել դրամապանակի գտնելու, որքան երևույթի համար»:

«Մասիս տեղեկատու» կայքը նույնպես շնորհակալություն է հայտնում Պապիկից,  անշուշտ արարքը խոսում է մարդկային բարձր որակների մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ