Հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում կան փակ և դժվարանցանելի փողոցներ

Աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի՝ հայտնում են Շիրակի մարզպետարանից։

«Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։

ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։

Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝ զերծ մնալով վերը նշված ճանապարհներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ