«Մեր զինված ուժերը խոցել են ոչ թե մեկ, այլ մի քանի ԱԹՍ». Անդրանիկ Քոչարյան

«Իմ քայլը» խմբակցության անունից ԱԺ հատուկ նիստում ունեցած ելույթում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լավ լուրեր հայտնեց հայ-ադրբեջանական սահմանից:

Նա նշեց, որ մեր զինված ուժերն այս պահի դրությամբ ունեն խոցած ոչ թե մեկ անօդաչու թռչող սարք, այլ մի քանիսը, որոնցից մեկը՝ կամիկաձե:

«Հակառակորդի բոլոր գործողությունները, ըստ էության, ճնշվել են, և մնացած հարթակներում հարցի քննարկումները կապված են, թե որ երկիրն ինչպես կկառուցի»,- նշեց Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ