![]()
«Երեկ Տավուշ գյուղի դիրքերում` մեզ բոլորիս հայտնի դեպքերի ընթացքում, գյուղում` իրենց տան դարպասի մոտ, երկու գյուղացի, զրուցելով, մեքենայից ինչ-որ իրեր էին տանում տուն:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սիփան Փաշինյանը:
Հարցրեցինք ո՞նց են, հո՞ գյուղի վրա չեն կրակել, ի պատասխան ստացանք հետևյալը`
-Պրն. Փաշինյան, դրանք մեզ ի՞նչ կարան անեն, հանգիստ եղեք, եկեք գնանք տուն, լավ գինի ունեմ, մի կտոր հաց ուտենք,-գրել է նա:
Ավելի վաղ նա գրել էր․
Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները:
Այս ազգին հաղթել չի լինի:
Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք:
Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել:
![]()