![]()
Ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին, շփման գոտում ընդարումներ են տեղի ունենում ադրբեջանական բանակի հետ։ Ինչպես վարվել սոցցանցերում, տեղեկատվական աղբյուրների հետ, որպեսզի զոհ չդառնալ Ադրբեջանի քարոզչությանը, կեղծ լուրերին, ֆեյքերին։
Հավելենք՝ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանի զինված միջադեպից հետո տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, վերսկսվում է հրետակոծությունը: Դադարը եղել է գիշերը՝ 3:30-5:30-ի սահմանում, ասաց նախարարը:
Տոնոյանի խոսքով՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով և լռեցվում. արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի: ՀՀ զինված ուժերը շարունակում է սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է:
«Երեկ՝ 12:30-ին, մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրքը: Դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա: Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, մեր զինծառայողները վերադասին զեկուցելուց ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական հնարավոր զինծառայողների մոլորվածությունը կամ աշխարհագրության կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելը՝ կոչ են անում լքել տարածքը, ինչը և իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը: Դրանից հետո սկսվում է 82 մմ ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,- ասաց Տոնոյանը:
Վարչապետի հարցին ի պատասխան, թե տպավորություն է ստացվում, թե հնարավոր է՝ Ադրբեջանցի զինվորները մոլորվել են և հետո ՀՀ զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել ու հեռացել, հնարավո՞ր է՝ նրանց գործողությունները հետևանք են մեքենան վերադարձնելու ցանկության, Տոնոյանը մանրամասնեց. «Եթե այդպիսի ցանկություն լիներ, ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային, և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»:
![]()