«Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա». Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների առնչությամբ  հորդորում  է խուճապի չմատնվել: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի էջում:

«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։ Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։

Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։ Փառք ու պատիվ Հայոց Բանակին ու Հայ զինվորին»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ