Մինչև հիմա աշխարհում քանի մարդ է մահացել կորոնավիրուսից

Համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 280 հազարը, հայտնում է Worldometer կայքը:

Վերջին տվյալների համաձայն, մոլորակի վրա գրանցվել է ընդհանուր 4100609 վարակման դեպք, բուժվել է 1439842 հիվանդ:

Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, այնտեղ կորոնավիրուսով հիվանդ է ավելի քան 1,3 միլիոն մարդ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 31590 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 138 նոր դեպք և 58 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ