![]()
Շաֆրանն աշխարհի ամենաթանկ համեմունքն է: Անունը ծագում է արաբական լեզուներից՝ zafaran, որը նշանակում է դեղին: Ինչու՞ դեղին և ոչ նարնջագույն, որովհետև չնայած տեսքին, դրանից դեղին գույն են ստանում:
Համարվում է, որ շաֆրանը հայտնաբերվել է Ասիական երկրներում, սակայն կարծիք կա նաև, որ բրոնզե դարում, այն հայտնաբերվել է Հունաստանի Կրետե կղզում:
Շաֆրանը թանկ է, որովհետև ամբողջական ծաղիկից միայն առէջն է օգտագործվում: Ձեռքով առանձնացրած 225,000 առէջներից ստացվում է 450 գրամ համեմունք:
Շաֆրանի հիմնական արտադրող երկրներն էն Պարսկաստանը, Հնդկաստանը և Իսպանիան:
Հնդկաստանի դրոշի գույները հենց տեղական շաֆրանի գույներից են վերցված՝ դեղինը՝ հինդուիզմի, սպիտակը՝ խաղաղության և կանաչը աճի, ծաղկունքի, բնության:
Հնում շաֆրանը օգտագործվում էր նաև որպես կոսմետիկ միջոց: Միջերկրածովյան երկրներում այն շատ է օգտագործվում ուտելիքի մեջ, բայց մետաքս արտադրող երկրներում, այն նաև որպես բնական ներկ է ծառայում:
Ասում են, թե շաֆրանը նաև մի շարք հիվանդություններ է բուժում՝ հազ, մրսածություն, անքնություն, ստամոքսային և սրտային մի քանի հիվանդություններ:
![]()
![]()