![]()
Բրիտանացի գիտնականները շներին սովորեցնում են հոտոտելոու միջոցով մարդկանց մոտ կորոնավիրուս հայտնաբերել: Այս մասին հաղորդել է ТСН-ն:
Մասնագետները կսկսեն գիտափորձ, որը կտևի մինչև երկու ամիս: Ուսումնասիրության ընթացքում շներին ցանկանում են սովորեցնել տարբերակել առողջ մարդկանց և կորոնավիրուսով հիվանդների հոտը:
Գիտնականները նշում են, որ կինոլոգների ու շների պաշտպանության համար նմուշների մեջ եղած վիրուսը հատուկ ապաակտիվացվում է:
Շներին արդեն սովորեցրել են հայտնաբերել Պարկինսոնի հիվանդությունը, մալարիան և օնկոլոգիական հիվանդությունները:
Փորձին կմասնակցեն լաբրադոր, կոկեր սպանիել և լաբրադուդլ ցեղատեսակների վեց շներ: Փորձի հաջող արդյունքի դեպքում պատրաստված շները կաշխատեն օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:
![]()