![]()
Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածումը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի:
Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը: Նշվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման, բանկերի փակման, տրանսպորտային դժվարությունների և աշխատողների վարակվելու վախի պատճառով անհրաժեշտ պայմաններ, մարդկային ներուժ չկա սուրճի հատիկները հավաքելու համար:
Կայքն ընդգծում է, որ դա, մասնավորապես, վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային, Պերուին: Բերքը հավաքելու գործընացը պետք է սկսվի հաջորդ ամսից, սակայն բազմաթիվ աշխատողներ հեռանում են պլանտացիաներից ցածր աշխատավարձի ու վարակվելու հավանականության պատճառով:
վաղ կանխատեսվում էր, որ արտադրանքի ծավալը չի կարող բավարարել պահանջարկը և անհրաժեշտություն կլինի օգտագործել նախորդ տարիների պաշարները: Շուկան արդեն սպասում է սուրճի գնի բարձրացման:
![]()