![]()
Մոսկվայի բնակիչ Անտոն Կոզլովը, ով գրեթե ընկել է պատշգամբից, կտուգանվի ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար: Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի Նեկրասովկայի շրջանում: Տղամարդը դուրս է ընկել շենքի 15-րդ հարկի պատուհանից՝ սելֆի անելիս և մոտ 15 րոպե կախված է մնացել: Տղամարդուն օգնության են հասել այդ հատվածով անցնող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ոստիկանները Կոզլովին տուգանք են գրել ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար. Պարզվել է, որ նա հյուր էր գնացել՝ խախտելով քաղաքում տեղաշարժի սահմանափակման ռեժիմը:
![]()