Թուրքիան կորոնավիրուսի տարածման պատճառով արգելք է սահմանել կիտրոնի արտահանման վրա

Թուրքիայի առևտրի նախարարությունը արգելք է սահմանել երկրից կիտրոնի արտահանման վրա: Արգելքը կգործի մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը, փոխանցում է Anadolu-ն:

Արտադրողներն ու արտահանողները, որոնք կցանկանան կիտրոն արտահանել, պետք է արտոնագիր ստանան Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունից:

Նշվում է, որ մինչ այդ որոշումը հաստատված կիտրոնի արտահանման հայտարարագրերը մնում են ուժի մեջ:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ