Մինչև 14 տարեկան երեխա ունեցող եւ մինչ մարտի 25-ը գործազուրկ դարձած ծնողները միանվագ նպաստ կստանան

Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին օժանդակություն կտրամադրվի: Աջակցություն միանվագ նպաստի ձևով և նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.Շ

-երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում.

-ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.

-ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած.

-միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ