![]()
Դիետոլոգները համեմատել են Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի եւ Դոնալդ Թրամփի սննդակարգերը։ Ըստ այդմ, 67 տարեկան Պուտինը գտնվում է հիանալի վիճակում։ Նա նախընտրում է ուտել անյուղ միս, յուղոտ եւ անյուղ ձուկ, հատիկեղեն, ձու, ինչպես նաեւ տարբեր մրգեր եւ բանջարեղեններ։ Որպես կանոն ՌԴ նախագահի նախաճաշը խիտ է՝ բաղկացած օմլեթից, մրգերից, հնդկաձավարից՝ մեղրով համեմված։
Ընթրիքը թեթեւ է՝ կաթանյին եւ կաթնաթթվային մթերքներից բաղկացած։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախընտրում է գերմանական ավանդական նրբերշիկներ եւ կարտոֆիլով պյուրե, ինչպես նաեւ պանրային ֆոնդյու եւ գարեջուր։ Ընթրիքը թեթեւ է, բաղկացած հիմնականում բանջարեղենից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չնայած իր տարիքին, շարունակում է մնալ ֆասթֆուդի սիրահար։
Չնայած, որ ունի խոլեստերինի հետ խնդիր եւ թեթեւ ճարպակալում, սակայն առողջ սննդակարգի չի անցնում։ Նախընտրում է համբուրգերներ, սենդվիչներ՝ պանրով եւ ձվով, ինչպես նաեւ սոուսներով բեկոն, տապակած հավի թեւիկներ եւ կարտոֆիլի ֆրի։ ԱՄՆ նախագահը սիրում է նաեւ պիցցա եւ տարբեր թխվածքներ։
![]()