![]()
Այսօր Յութուբյան THEPRESS ալիքում հայտնվեց ցածրորակ մի տեսանյութ, որում Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը քորում է իր քիթը։ Մոնտաժված այդ հատվածը էլ ավելի ցածրորակ վերնագրով տարածվեց համացանցում (Լենա Նազարյանը քթի (բոբոն) կլորակ է սարքում ու նետում)։
Փորձենք հասկանալ, թե ով է պատրաստել և տարածել, և ում է ձեռնտու նման էժան քարոզչական քայլը։
THEPRESS յութուբյան ալիքը ստեղծվել է 2018 թվականի նոյեմբերի 16-ին։ Այն առանձնապես ակտիվ չէ, մինչ օրս հրապարակվել է ընդամենը 12 տեսանյութ։
![]()
Blognews անունը կրող ֆեյսբուքյան այս էջը մի փոքր ուսումնասիրելիս կտեսնենք, որ այն պատկանում է 168.am կայքին և զբաղվում է կայքի նյութերի տարածմամբ։
Ալիքն ունի նաև իր ֆեյսբուքյան էջը՝ 1700 հետևորդներով։ Հունվարի 21-ին էջը կիսվել է յութուբյան ալիքով և կոչ արել բաժանորդագրվել։
Ինչպես հայտնի է 168.am կայքը և 168 ժամ թերթի խմբագիրn ու սեփականատերը Սաթիկ Սեյրանյանն է։
![]()