Բրիտանական «X Factor» նախագծի ժյուրիին խենթացրած Աթենա Մանուկյանը իր ուժերը կփորձի «Դեպի Եվրատեսիլ»-ում

Փետրվարի 15-ին պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020» միջազգային հեղինակավոր երգի մրցույթում: Մեր մասնակցի անունը կհայտարարվի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչի ժամանակ:

Այս տարի մրցույթին իրենց ուժերը կփորձեն արդեն հեռուստադիտողին ծանոթ շատ արտիստներ, նրանց թվում է նաեւ հունահայ հայտնի երգչուհի Աթենա Մանուկյանը, որը բավական ճանաչված է, ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրոպայի այլ երկրներում: 25-ամյա երգչուհին հասցրել է մասնակցել մի շարք միջազգային մրցույթների, նաեւ երգեր հեղինակել ճանաչված արտիստների համար, որոնց թվում է նաեւ «Եվրատեսիլ 2005»-ի հաղթող Հելենա Պապարիզուն:

Թե ինչ երգերով են Աթենան եւ մյուս մասնակիցները ներկայանալու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, պարզ կդառնա ուրբաթ օրը՝ փետրվարի 14-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ