Հայաստանը՝ գարեջրի հայրենիք․ անհերքելի պատմական փաստեր

Մակեդոնացին Հնդկաստանից գալու ճանապարհին հայկական գարեջուր է համտեսել։ Հին հույն պատմաբան Քսենոփոնը գրում է, որ զորավարն ու նրա շքախումբը շատ էին հավանել ըմպելիքը, որում «գարու հատիկներ էին լողում»։ Դա խմելուց նրանց տրամադրությունը բարձրանում էր։

Հազարավոր տարիներ անց` 1939 թվականին, Պիոտրովսկին ոգեշնչվում է Քսենոփոնի գրառումներով և որոշում պեղումներ անցկացնել Կարմիր Բլուրի տարածքում։

 

«Պիոտրովսկին Կարմիր Բլուրի տարածի փլատակներում կավե սափորներ է հայտնաբերում` գարու սևացած սերմերով. ևս մեկ վկայություն, որ Հայաստանում շատ հին ժամանակներից գարեջուր են պատրաստել։

Նրանք նաև հայտնաբերել են չաներ, որոնց մեջ գարի էին աճեցրել։ Դրանք հատուկ քարաշեն առուներով միանում էին սափորներին, որոնց մեջ գարեջուր էր հավաքում։

Այս փաստերը վկայում են, որ Հայաստանը գարեջրագործության հայրենիքն է։ Ցավոք, աշխարհում քչերը դրա մասին գիտեն, այդ փաստերը քիչ հայտնի են։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ