![]()
Սարգիս Քլոյանն ասելիք ունի.
«Եթե ձեր երեխային գնդակահարեր Քոչարյանը, դուք նրա ազատ արձակումը կպահանջեի՞ք, խափանման միջոցը կփոխեի՞ք, չէ՞ որ նա սպանել է իմ 28 տարեկան տղուն: Դուք, արվեստի գործիչներ, մի անգամ Մարտի 1-ի զոհերի հարազատներին ցավակցե՞լ եք»։
Քլոյանը նախկին նախագահին «վտանգավոր մարդ» բառերով է բնորոշում․ «Նա նստած տեղը հիմա անում է իր սև գործը, ո՞նց կարելի է նրան ազատ արձակել։ Աստված չանի՝ ժողովուրդն ըլնի ոտի»։
Հիշեցնենք, որ Քոչարյանը ուղղերձով դիմել է արվեստի և մշակույթի գործիչներին:
«Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսք է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին:
Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:
Անկեղծ հարգանքով՝
Ռոբերտ Քոչարյան»։
![]()