Ռոբերտ Քոչարյանը ուղղերձով դիմել է արվեստի և մշակույթի գործիչներին

Ռոբերտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քոչարյանի նամակը՝ արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ՝ իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով:

«Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսք է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին:

Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Անկեղծ հարգանքով՝

Ռոբերտ Քոչարյան»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ