![]()
Պատմական «Ղազիրի գորգը» գործել են հայ որբերը և 1925թ. նվիրել ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին` Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Կարպետը խորհրդանշում է Եդեմի պարտեզները, պարունակում է չորս միլիոն հանգույց և պատրաստվել է 18 ամսվա ընթացքում։
![]()
Հայոց ցեղասպանությունից հետո «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» ծրագիրը (Near East Relief) 116 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերել միլիոնավոր կարիքավորների, այդ թվում` տասնյակ հազարավոր տարագիր հայերի:
Այդ ժամանակ Լիբանանի տարածքում գտնվող Ղազիր գյուղում Near East Relief-ի օժանդակությամբ տեղավորվել էր 1400 որբ հայ աղջիկ։ Նրանց խնամում էին շվեյցարացի միսիոներ Հակոբ Կունսլերը և նրա կինը` Էլիզաբեթը: 1920թ. Կունսլերները որոշում են որբերին գորգ գործել տալ` նվիրելու այն ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին` ի նշան երախտագիտության Ամերիկայի ժողովրդին։ Ղազիրում գորգի գործարան ստեղծելը որբերի համար նաև աշխատավայր ունենալու լավ հնարավորություն էր։ Կարպետը հենց տեղանքի անվանումով կոչվել է «Ղազիրի գորգ»։
![]()
![]()