«Ինչքան էլ ուզում ես ներողություն խնդրի…միևնույնն է…սպին մնում է»․ երեխաներին անհրաժեշտ է կարդալ այս առակը

Կար չկար մի շատ շուտ բռնկվող ու անզուսպ տղա կար: Մի օր նրա հայրը կանչում է որդուն և տալիս է մի պարկ լցված մեխերով և ասում, որ ամեն անգամ , երբ չկարողանա իր բարկությունը զսպել, թող մեկ մեխ խփի գերանի վրա:

Առաջին օրը գերանին մի քանի մեխեր հայտնվեցին: Հաջորդ շաբաթ նա սովորեց ավելի զուսպ լինել, և մեխերի թիվը կրճատվեց: Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է զսպել իրեն, քան մեխ խփել: Վերջապես եկավ այն օրը, որ նա կարողացավ իրեն ամբողջովին տիրապետել և ոչ մի մեխ չխփեց: Այդ մասին պատմեց հորը,, և հայրն այս անգամ ասաց նրան, որ ամեն անգամ, երբ կարողանա զսպել իրեն և չբարկանա թող մի մեխ հանի: Ժամանակն անցնում էր…Եվ ահա եկավ այն օրը , երբ գերանին ոչ մի մեխ այլևս չկար: Նա եկավ հոր մոտ և պատմեց նրան այդ մասին:

Հայրը նրան տարավ գերանի մոտ և ասաց.

«Դու շատ լավ կարողացար կատարել առաջադրանքը: Բայց տեսնում ես, որքան շատ հետքեր են մնացել գերանի վրա: Այն երբեք առաջվա նման չի լինի: Երբ մարդուն վիրավորում ես բարկացած ժամանակ ահա այսպիսի սպիեր ես առաջացնում նրա ներսում: Եվ հետո ինչքան էլ ուզում ես ներողություն խնդրի…միևնույնն է…սպին մնում է:»

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ