Բոլորիս հայտնի հայկական բաստուրմայի ոչ հայկական արմատները

Բաստուրմայի պատրաստման եղանակը հայտնաբերվել է դեռ քոչվոր ցեղերի կողմից։

Լեգենդներից մեկը բաստուրմայի ծագումը և պատրաստման եղանակը կապում է Չինգիզխանի զորքի հետ,որը արշավների ընթացքում իր հետ էր վերցնում մեծ քանակությամբ սնունդ՝հատկապես միս և այն երկար պահպանելու համար բարակ կտրատած կտորները դնում էին ձիու թամբի տակ։

Այնտեղ միսը ժամանակի ընթացքում աղ էր կուտակում ,իսկ ավելորդ խոնավությունը թամբի և ձիավորի ծանրության ադյունքում դուրս էր գալիս։

Այսօր, մենք ստանում ենք բարձրորակ և համեղ բաստուրմա ժամանակակից սարքավորումների և ավանդական հայկական բաղադրատոմսերի շնորհիվ։

Բաստուրման զարդարում է մեր տոնական սեղաները։ Հայերի շնորհիվ մսի պատրաստման այս տարբերակը ստացել է յուրովի համ ու տեսք, որն էլ այսօր ամբողջ աշխարհին հայտնի հայկակն ապխտած մսատեսակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ