Ամանորին յուրովի լինելու համար զարդարենք մեր տոնածառը հին հայկական ավանդական զարդանախշերով

Այսօր բոլորս պայքարում ենք նորաձև երևալու համար։ Ամանորյա վազքի մեջ այցելում ենք բրենդային խանութներ, փնտրում լավագույն և չկրկնվող խախալիքներ։ Դրսից բերված ամեն բան մեզ համար շատ գրավիչ է, իսկ դրսից եկած բոլոր տուրիստները հիանում են մեր ազգային չկրկնվող զարդանախշերով։

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում: Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին:

Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով` յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաևմարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:


Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:

Տոնածառը պատրաստվում էր փայտե խաչի վրա, որը խորհրդանշում է տիեզերական չորս ուղղությունները:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ