![]()
Հարիսան՝ «հարե՛ ք զսա» , ահա այս արտահայտությունից է առաջացել հարիսա կերակրի անվանումը, այն պետք է այնքան հարել, որ դառնա միասեռ զանգված։
Հարիսան հայկական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից է։
Ըստ ավանդույթի, երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, նա վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերի համար: Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։
![]()
Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ 1915 թ-ի հուլիսի 21-ին Մուսա լեռան շրջակա վեց գյուղի շուրջ 5000 բնակիչ՝ մեծ ու փոքր, բարձրացան լեռան գագաթը: Լեռան վրա անցկացրած 53 օրերին ինքնապաշտպանության մասնակիցների միակ սնունդը հարիսան էր, որն այսօր դարձել է մուսալեռցիների սերունդների ավանդական տոնական ուղեկիցը: Հարիսան կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։
![]()
![]()