![]()
Լեհաստանի Գլիվիցե քաղաքում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, որին մասնակցում էր 19 երկիր։ Երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը հանդես եկավ «Colors of your dream» երգով։ Գեղեցիկ բեմադրություն, հիանալի վոկալային տվյալներ, անթերի կատարում։
Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների` «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» և արժանացել է երրորդ, երկրորդ և առաջին կարգի մրցանակների, ինչպես նաև՝ Գրան-Պրիի:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ին մասնակցում են 19 երկիր։ 2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանը`իր «L.E.V.O.N․» երգով և զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։
![]()